Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սորոսի հիմնադրամը լքում է Տաջիկստանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բաց հասարակության ինստիտուտը» (Սորոսի հիմնադրամը), ավելի քան 25 տարի Տաջիկստանում աշխատելուց հետո, հայտարարել է իր տեղական մասնաճյուղը՝ Տաջիկստանում փակելու որոշման մասին, ասվում է հիմնադրամի կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ սա «զանգվածային վերափոխման արդյունք է, , որը սկսվել է 2021 թվականից՝ իր գործունեությունը վերահաստատելու և ամբողջ աշխարհում իր ավելի քան 20 կիսաինքնավար ազգային հիմնադրամները նոր տարածաշրջանային մոտեցմամբ վերակառուցելու համար»։

Նշվում է, որ այդ կապակցությամբ «Բաց հասարակության» ինստիտուտի միջազգային կազմակերպության մասնաճյուղը Տաջիկստանում դադարեցնում է դրամաշնորհային ծրագրերի հայտերի ընդունումը։ Գոյություն ունեցող դրամաշնորհներով հատկացման պարտավորությունները կկատարվեն ժամանակին: