logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo
star Bookmark: Tag Tag Tag Tag Tag
Armenia

Սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականի նախապատրաստական աշխատանքների առաջին փուլը

Սպորտային մարմնամարզության տղամարդկանց մեր երկրի հավաքականը սկսել է նոր մրցաշրջանի նախապատրաստական աշխատանքների առաջին փուլը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:  Այն անցկացվում է Ալբերտ Ազարյանի անվան մասնագիտացված մարզադպրոցում:

Գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարած  մարզչական խումբը, նախապես կազմած ծրագրով, նպատակ ունի բարելավել մարմնամարզիկների ընդհանուր ֆիզիկական պատրաստականությունը: Յուրաքանչյուր մարզիկի հետ անհատական աշխատանք է տարվում,քանզի մարզիչները լավ գիտեն սաների ֆիզիկական որակների ուժեղ և թույլ կողմերը: Երկրորդ փուլում մեծ տեղ կհատկացվի մասնագիտական ` հատուկ պատրաստականությանը: Հասկանալի է, որ տղաները հիմնականում ժամանակ կտրամադրեն գործիքների վրա մարզվելուն:

Արդյունավետության աստիճանը կորոշի փետրվարի 25 – 28 –ը մայրաքաղաքում անցկացվելիք հանրապետական առաջնությունը: Հայտնի կդառնան առաջատարները, որոնցով կազմվելիք տղամարդկանց և կանանց հավաքականները հավաքի կմեկնեն Թբիլիսի: Կհաջորդի Դոհայում անցկացվելիք / մարտի 16 – 22 –ը / աշխարհի գավաթի խաղարկությունը: Ի դեպ,  աշխարհի գավաթի խաղարկությունների /2018 – 2020թթ / և աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների  / 2019 – 2020թթ. / արդյունքներով մարմնամարզության միջազգային ֆեդերացիան կորոշի Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակիցներին: Նրանց թվում կլինեն նաև մեր երկրի պատվիրակները, բայց թե քանիսը `  առայժմ հայտնի չէ:

Պարզ է, սակայն , որ մեր մարզիկների  համար մեծ խոչընդոտ են Բաքվում անցյալ  տարի անցկացված աշխարհի գավաթի խաղարկությունը  և առաջիկա մայիսի 27 – 31 –ը կայանալիք Եվրոպայի օլիմպիական վարկանիշային առաջնությունը, որոնցում  հայտնի պատճառնեով չեն հանդես գալիս մեր պատվիրակները: Հաստատ է այն, որ շնորհալի  բազմամարտիկ Արթուր Դավթյանն  իր համար Տոկիոյի խաղեր տանող ճանապարհը հարթել է  դեռևս նախորդ մրցաշրջանում`  աշխարհի շտուտգարդյան առաջնությունում, որտեղից նա հայրենիք վերադարձավ  օլիմպիական ուղեգրով:

Themes
ICO