Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ստացվում է՝ գազի գնի մասին իրարամերժ հայտարարություններով Փաշինյանը հերթական անգամ ստել է. «Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ռուսաստանի կողմից հայերի նկատմամբ տարվող իբրեւ թե անարդար քաղաքականությունը դեռեւս ուլտրաընդդիմադիր պատգամավորի դիրքերից հանդես եկող Նիկոլ Փաշինյանի խոսույթի հիմնական մեխերից մեկն էր: Ընդդիմադիր Փաշինյանը, օրինակ, 2017-ին այն համոզումն ուներ, որ ՌԴ-ի կողմից ՀՀ-ին մատակարարվող գազի գինն անընդհատ բարձրանալու է:

«Գազի գնի բարձրացումը ՀՀ-ին ինքնիշխանությունից զրկելու կամ մեր երկրի ինքնիշխանությունը կաշկանդելու մշտական գործիք է լինելու ՌԴ-ի ձեռքին: Գազի էժան գնի ասեղի վրա ՀՀ-ին նստեցնելն ու վախեցնելը հիբրիդային պատերազմով օկուպացնելու պարզ օրինակ է»,- բարձրաձայնում էր ընդդիմադիր պատգամավորը:

Ընդամենը մեկ տարի անց, սակայն, նրա՝ ՌԴ-ի ու ՀՀ-ի հարաբերությունների, ինչպես նաեւ պաշտոնական Մոսկվայի՝ «ՀՀ-ին գազի էժան գնի ասեղի դնելու մասին» պատկերացումները շեշտակի փոխվեցին, ավելին՝ վարչապետ Փաշինյանն անձամբ սկսեց գլուխ գովել, թե Ռուսաստանը պաշտոնական Երեւանին բավականին էժան գնով է գազ վաճառում:
Այսպես, 2018-ի սեպտեմբերի 9-ին, հայտարարում էր, թե Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է հրահանգել, որ գազը Հայաստանին էժան մատակարարվի:

Ստացվում է՝ գազի գնի մասին իրարամերժ հայտարարություններով Փաշինյանը հերթական անգամ ստել է:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։