Armenia

«Stop Erdogan, Stop Aliyev». Կիպրոսի հայ համայնքը զորակցում է Հայաստանին ու Արցախին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում սեպտեմբերի 30-ին հայ համայնքի նախաձեռնությամբ տեղի ունեցավ երթ՝ ի աջակցություն Հայաստանի եւ Արցախի: Երթը սկսվել է Կիպրոսում իրար մոտ տեղակայված՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դեսպանատների դիմացից եւ շարունակվել դեպի Ֆրանսիայի դեսպանատուն:

Հայերը, ռուսները, կիպրաբնակ հույներն «Artsakh is Armenia», «Artsakh Strong»,  «Stop Erdogan, Stop Aliyev» գրություններով պաստառներով համախմբվել են՝ անհամաձայնություն հայտնելու Կովկասում Ադրբեջանի եւ Թուրքիայի գործողությունների առնչությամբ: Կիպրոսի խորհրդարանի հայ պատգամավոր Վարդգես Մաղդեսյանը հայտարարել է. «Հաջորդ անգամ կհավաքվենք՝ տոնելու հաղթանակը: Որեւէ մեկն իրավունք չունի Արցախի եւ Հայաստանի հանդեպ ոտնձգություն իրականացնելու»:

Պատգամավորը Կիպրոսում Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դեսպանատների ներկայացուցիչներին փոխանցել է բողոք-նամակ՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիան դադարեցնելու պահանջով. «Մենք երախտապարտ ենք Կիպրոսին եւ Հունաստանին՝ զորակցության համար, եւ հուսով եմ՝ նրանց օրինակին կհետեւն նաեւ այլ պետություններ»:

Կիպրոսի բնակչության մոտ 2%-ը հայեր են: Հունարենի եւ թուրքերենի հետ միասին հայերենը Կիպրոսում պետական լեզու է: Կիպրոսի տարածքի 38%-ն օկուպացրել է Թուրքիան, որն այդ երկրի վրա հարձակվել է 1974թ-ին, ինչի հետեւանքով մոտ 300 000 հույներ սեփական երկրում դարձել են փախստական: Կիպրոսի խնդիրը լուծված չէ մինչեւ այսօր:

Հեղինակ՝ Անժելիկա Ազադյանց, Կիպրոս, Նիկոսիա

Լուսանկարները՝ SigmaLive-ի,  Cyprus Mail  Philenews-ի

Տեսանյութը՝  SigmaLive-ի  

Football news:

Khabib on meeting with Ronaldo: I was wondering how he keeps this fire going for 17 years. Motivation, discipline, as I understand it
Asensio on Real Madrid: One of the best squads in the world. Atletico and Sevilla can become our competitors in La Liga
Manchester United issued a warning to Greenwood due to his discipline problems. He was not in the squad for two games in a row
Raheem sterling: we Need to fight insults on the Internet. Do people want to change something?
Mourinho on Europa League: it's not fair that you get clubs from the Champions League in the play-offs
In real Life, they thought about changing the coach. Candidates - Pochettino and Raul (As)
Khabib: I like Football more than MMA. There is no need to beat, break. Just by beauty you show what a professional you are