Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այսօր՝ օգոստոսի 4-ին, նոր հրաման է ստորագրել, որով սահմանել է ՀՀ-ում COVID-19-ով պայմանավորված սանիտարական կանոնները։

Մանրամասները՝ այստեղ

Մասնավորապես ասվում է, որ թաղումից հետո լվացվելիս ձեռքերը ընդհանուր սրբիչով չեն չորացվում:

«Հոգեհանգստի եւ թաղման արարողության համար նախատեսված տարածքում ապահովվում է ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող տաք եւ սառը ջրով, արմկային, ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարման ծորակներով, օճառով, դրա անհնարինության դեպքում՝ ձեռքերի ախտահանման համար 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվ ականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հաստատված հավելվածի 24-րդ կետի։ Թաղումից հետո լվացվելիս ձեռքերը ընդհանուր սրբիչով չեն չորացվում»։