Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Թատրոնի դեմ այս քայլն ուղիղ հարված է հայ մշակույթին, բեմարվեստի բազմաթիվ նվիրյալներին». Մանե Թանդիլյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԿԳՄՍ նախարարությունը, որտեղ մշակույթն այս բարդ հապավման ընդամենն աննշան մի տարր կամ զուտ տառ է, լուծարում է  երեք տասնամյակից ավելի գործող «Գոյ» թատրոն-լաբորատորիան և միացնում այն Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։

Այս  հերթական «փայլուն» որոշումը վերջ է դնում «Գոյ»-ի գոյությանը՝ անկախ թատրոնի, որն ունի իր առանձնահատուկ ոճն ու ձեռագիրը, հավատարիմ  հանդիսատեսն ու պրոֆեսիոնալ և նվիրյալ թատերախումբը։

Ականատես ենք լինում տեխնիկական օպտիմալացման որոշման, որտեղ հերթական անգամ ոտնահարվում է մշակութային կարևոր ժառանգությունը,   նվաստացվում են արվեստագետներն ու արտիստները։

Թատրոնի դեմ այս քայլն ուղիղ հարված է հայ մշակույթին, բեմարվեստի բազմաթիվ նվիրյալներին և պարզապես նրանց, ովքեր գիտակցում են, որ առաջադեմ քաղաքակրթությունները ձևավորվում են նաև արվեստի շնորհիվ։

Հայ Թատրոնը պետք է ապրի»։