Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Թե ով եւ ինչպես կվճարի Աղվան Հովսեփյանի գրավը, չէինք քննարկել, հույս չունեինք»․ Էրիկ Ալեքսանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Որեւէ մեկին շնորհակալություն հայտնելու անհրաժեշտություն ես չեմ տեսնում, այդ թվում՝ դատավոր Մարտիրոսյանին, որովհետեւ նա կայացրեց անհրաժեշտ որոշում։ Սա պետք է մեկընդմիշտ ամրագրել»,-դատարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց Աղվան Հովսեփյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանն այսօր որոշեց 100 միլիոն գրավի դիմաց կալանքից ազատ արձակել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին․ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, առկա են կոմայի նախանշաններ։

Ալեքսանյանը հայտնեց՝ գրավի չափը Աղվան Հովսեփյանի ընտանիքի հետ չէին քննարկել․ «Որովհետեւ, եթե անկեղծ, ապա հույս չունեինք, որ Մնացական Մարտիրոսյանը մեր միջնորդությունը կբավարարի։ Միջնորդել էինք՝ ելնելով այն հանգամանքից, որ պարոն Հովսեփյանի առողջությունը ծանրահեղ վիճակում է։ Թե ով եւ ինչպես կվճարի գրավը, չէինք քննարկել։ Պարոն Հովսեփյանն ունի մեծ շրջապատ եւ բարեկամներ, եւ, բնականաբար, բոլոր միջոցները կձեռնարկվեն, որպեսզի անհրաժեշտ գումարը հավաքվի եւ վճարվի»։

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը մեղադրվում է բիզնես գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման համար։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ