Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Թեհրանը կպահանջի 10 խաղով որակազրկել ԱՄՆ ֆուտբոլի հավաքականին Իրանի դրոշը խեղաթյուրելու համար

Միացյալ Նահանգների ֆուտբոլի ազգային հավաքականը հանցագործություն է կատարել՝ իր սոցիալական ցանցերում տեղադրելով Իրանի փոխված դրոշը և դրա համար պետք է պատժվի։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանի Չաֆին, որի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը:

«Իսլամական Հանրապետության խեղաթյուրված դրոշով ԱՄՆ-ի թիմի թվիթերյան էջում հրապարակումը հանցագործություն է, որի համար թիմը պետք է համապատասխան պատժի ենթարկվի: Մենք հուսով ենք, որ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) պատշաճ ուշադրություն կդարձնի այս միջադեպին»,-Կանանի Չաֆիին մեջբերել է Երիտասարդ լրագրողների ակումբը:

Իրանի դիվանագիտական գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝  այն բանից հետո, երբ ԱՄՆ թիմը հրապարակել է նշված գրառումը, այդ մասին անմիջապես ծանուցվել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը, որն անմիջապես ներգրավվել է աշխատանքին:

«Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան և սպորտի նախարարությունը տեղի ունեցածի քննարկմանը նույնպես մասնակցել են: Ի վերջո, ամերիկյան կողմը ստիպված եղավ ընդունել իրենց գործողությունների սխալ լինելը»,-ասել է Իրանի ԱԳՆ խոսնակը:

Կիրակի օրը Tasnim-ը հաղորդել է, որ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան ԱՄՆ-ի դեմ բողոք կներկայացնի ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողով՝ խնդրելով 10 խաղով որակազրկել ԱՄՆ-ի հավաքականին Իրանի Հանրապետության դրոշի խեղաթյուրված պատկերի պատճառով: