Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Թեհրանի Հայոց թեմի Առաջնորդն իր գրասենյակում ընդունել է Արթուր Վանեցյանին և Վարդան Ոսկանյանին

 Թեհրանի Հայոց թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսյանն իր գրասենյակում նոյեմբերի 19-ին ընդունել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին և ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանին: Այս մասին հայտնում են «Հայրենիք» կուսակցությունից։

Սրբազան Հայրը ջերմորեն ողջունել է հյուրերին եւ հաջողություն մաղթել Իրանում իրենց առաքելությանը եւ վստահեցրել, որ իրանահայությունն ամբողջական հանձնառությամբ կանգնած է հայրենիքի կողքին՝ ի պաշտպանություն նրա եւ Արցախի:

Արթուր Վանեցյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Սրբազան Հորը եւ հույս հայտնել, որ հնարավոր կլինի բարելավել մեր հայրենիքի ներկա իրավիճակը: