Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Թել Ավիվում ոստիկանությունը ջրցան մեքենաներ է օգտագործել Նեթանյահուի դեմ ցույցը ցրելու համար

Իսրայելի ոստիկանությունը ցրել է հակակառավարական ինքնաբուխ ցույցի մասնակիցներին, որը մի քանի ժամ տեղի է ունեցել Թել Ավիվի արևելյան Այալոն մայրուղու վրա: Ցույցը ցրելու ժամանակ օգտագործվել են ջրցան մեքենաներ, գրում է ՏԱՍՍ-ը։

Ցուցարարները մի քանի ժամ փակել են մայրուղին, խարույկներ վառել և պատրաստվել են երթևեկելի մասում մնալ առնվազն մինչև առավոտ։ Որոշ ակտիվիստներ սկսել են վրաններ տեղադրել երթևեկելի հատվածում։ Crowd Solutions մասնավոր ընկերության գնահատականներով, ցուցարարների թիվը հասել է 105 հազարի։
Ըստ աղբյուրի՝ ժամը 03:00-ին (Երևանի ժամանակով 04:00) ոստիկանները, որոնք մինչ այդ պահը չէին միջամտում տեղի ունեցածին, սկսել են հետ մղել ակցիայի մասնակիցներին: Որոշ ցուցարարներ սկսել են դիմադրություն ցույց տալ իրավապահներին, բախումներ են տեղի ունեցել, ոստիկանությունը սկսել է ակտիվորեն կիրառել ջրցան մեքենաներ։
Արդյունքում բոլոր ցուցարարներին հաջողվել է դուրս մղել երթևեկելի հատվածից, նրանք ցրվել են հարևան փողոցներով։
Մարտի 26-ի երեկոյան Իսրայելում սկսված բողոքի ինքնաբուխ ակցիաների համար առիթ է հանդիսացել երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հրաժարականը, որի մասին հայտարարել է Նեթանյահուն: Այս որոշումը նա կայացրել է այն բանից հետո, երբ մեկ օր առաջ Գալանտը բացահայտ արտահայտվել էր դատական բարեփոխման կասեցման օգտին, որն առաջ է մղում իշխող կոալիցիան և որը առաջացրել է ընդդիմության զանգվածային բողոքը: