Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Թոռնիկն առաջխաղացում է ունեցել

Yerkir.am-ը գրում է.

«Վերջերս Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորը Ավետիք Չալաբյանի գործով ոչ անհայտ Թոռնիկին նշանակել է համալսարանի Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսության տնօրեն:

«Ոսկեհատ» ուսումնափորձնական տնտեսությունն ունի 62,7 հա հողատարածք, որից 18 հա խաղողի բերքատու այգի է, 2,8 հա՝ ընդավոր պտղատու այգի, 11 հա՝ առվույտի բազմամյա խոտհարք, իսկ մնացած 27,7 հա՝ անմշակ հողամաս: «Ոսկեհատ» ուսումնափորձնական տնտեսության կազմում գործում է նաև գինու գործարան:

Հետաքրքիր է, որ համալսարանի կայքում տեղադրված են նախկին տնօրենի տվյալները:

Թոռնիկը, փաստացի հանդիսանալով համալսարանի վարչական աշխատող, ղեկավարում է նաև համալսարանի ուսանողական ինքնակառավարման մարմինը՝ ուսանողական խորհուրդը:

Հիշեցնենք նաև, որ համալսարանի ռեկտորը գիտական խորհրդի նիստում գովաբանել էր Թոռնիկին:

Հիշեցնենք, որ համալսարանի ուսումնական աշխատանքերի գծով պրոռեկտորը ստեղծված իրավիճակի համար մեղադրել էր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։