Armenia

Թովմասյան․ Քննարկվել են այլ սցենարներ, գուցե ՍԴ նախագահի պաշտոնում նոր առաջադրումներ լինեն

Թովմասյան․ Քննարկվել են այլ սցենարներ, գուցե ՍԴ նախագահի պաշտոնում նոր առաջադրումներ լինեն

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ չի մասնակցի ՍԴ փակ նիստին և նախագահի ընտրության քվեարկությանը. նրա տեղեկություններով՝ այլ սցենարներ են քննարկվել, կարող են նաև ՍԴ նախագահի նոր թեկնածուների առաջադրումներ լինել, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Իմ ունեցած չշտված տեղեկություններով՝ որոշակի այլ սցենարներ են քննարկվել, բայց որ սցենարով էլ գնան, ինձ համար միևնույն է, հնարավոր է նորից առաջադրումներ լինեն»,- ասել է նա։

Ըստ Թովմասյանի՝ եթե մեկ թեկնածու կա, «դա արդեն ինչ-որ բանի մասին է ասում»:

«Խունդկարյանն իմ նախընտրելի թեկնածուներից մեկն է եղել, բայց դա զրո նշանակություն ունի, եթե նույնիսկ ամենանախընտրելին էլ լինի և դրսից ուղղորդված լինի, միևնույն է՝ իմ վարքագիծը սա է լինելու».- ասել է նա։

Մեկնաբանելով կարծիքը, թե իր՝ ՍԴ նախագահ լինելը քաղաքական որոշում է եղել, Թովմասյանն նշել է, թե «իր պորտալարը քաղաքական գործունեությունից կտրել է և քաղաքական պրոցեսները չի մեկնաբանում»։

Սեպտեմբերի 23-ից ՍԴ-ն փակ նիստեր է անում, որտեղ քննարկվում է ՍԴ նախագահի ընտրության հարցը։ Սեպտեմբերի 24-ին ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը հայտնել էր, որ կա նախագահի ընդամենը մեկ թեկնածու՝ Երվանդ Խունդկարյանը։ Նա ինքնաառաջադրվել է։

Football news:

Pirlo on Ronaldo's optimal position: Start from the left inside and move to the center. He can play alongside Morata or Dybala
Mikhail Butovsky is probably the best doctor in our sport. A serious conversation about rudeness to doctors, salaries and leaving CSKA and Spartak
Naumov about the defeats of Zenit, Loko and Krasnodar in the RPL after the Champions League: Lack of professionalism in the players and the ability of the coaches
Ronaldo violated the coronavirus Protocol. An investigation is underway. Italian sports Minister on the departure of the player from Turin
Sports Director of Khimki about 2:0 with Rostov: We proved that we are a team and can win on the road
Jaka defeated Arsenal and Leicester did not create anything except the goal. We will try to take points from Manchester United
Pirlo about 1:1 with Verona: Juve do not need a slap in the face to Wake up and play intensely