Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Թումանյանի հետ համաձայնողներն իրենց մատնահետքը թողեցին պաստառին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հոկտեմբերի 1-ին Հովհ. Թումանյանի տուն- թանգարանի մատույցներին ներկայացվեց «ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ.110 տարի առաջ» բացօթյա ցուցահանդեսը։ Թանգարանի մուտքի մոտ ներկայացված էր պաստառ, որտեղ գրված էր. «Հայ ժողովրդի արդար դատի համար պետք չէ ոչինչ բացի ճշմարտությունից»… Ովքեր համաձայն էին Թումանյանի այդ մտքի հետ, պաստառի վրա թողնում էին իրենց մատնահետքը։

Թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն ընդգծեց, որ ծանր թեմա է ընտրված, որի բովանդակությունը հանրային դարձնելու համար ցուցադրությունը ներկայացրել են բաց հարթակում։

«Հաղորդագրությունը, որ ցուցադրության միջոցով փորձել ենք փոխանցել այն է, որ եթե դու սիրում ես քո ազգը, ապա չես ընկրկի, նույնիսկ եթե պետք է հայտնվես բանտում»,-նշեց Անի Եղիազարյանը։

Հավելենք, որ Թումանյանը 1900-ական թվականների սկզբից դարձել էր կասկածելի անձ Թիֆլիսի պահնորդական բաժնի համար եւ հայտնվել «քաղաքական անբարեհույսների» ցուցակում:

1908 դեկտեմբերից մինչեւ 1912 թ. մարտն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ձերբակալությունների, դատաքննությունների, ապա պետերբուրգյան դատավարության ընթացքում Ամենայն հայոց բանաստեղծը կարողացավ հիմնավորել, որ ինքն իր ողջ կյանքում գործել է միայն ժողովրդի խաղաղ համակեցության համար եւ Պետերբուրգի կառավարական սենատի հատուկ ատյանում 1912 թ. մարտի 20-ին անպարտ ճանաչվելով՝ ապրիլին վերադարձել տուն:

Լիլիթ ՄՈւՐԱԴՅԱՆ