Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Թուրքիան Ադրբեջանի կողքին էր Ղարաբաղի ազատագրման ճանապարհին․ Ինչու է նորից «հիշեցնում» Թուրքիայի փոխնախագահը

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել է տարածաշրջանային կայունության ապահովման համար, հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը Ազգային մեծ ժողովի (խորհրդարանի) նիստում։

Օքթայը նշել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ «Թուրքիան Ադրբեջանի կողքին էր Ղարաբաղի ազատագրման ճանապարհին, որը 30 տարի օկուպացված էր հայաստանի կողմից։ Մենք արել և անում ենք այն ամենը, ինչ պահանջում էին մեր երկրի և ժողովրդի շահերը։ Մենք ամենամեծ աջակցությունն ենք ցուցաբերել Ադրբեջանին Հայրենական պատերազմում։ Այնուհետև մենք սկսեցինք աջակցել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ հանուն տարածաշրջանում կայունության»,- ասել է Օքթայը։

Ուշադրության է արժանի Օքթայի՝ «Թուրքիան Ադրբեջանի կողքին էր Ղարաբաղի ազատագրման ճանապարհին» արտահայտությունը։ «Ղարաբաղի ազատագրումից» երկու տարի է անցել, բայց թուրքական ղեկավարները չեն դադարում այս մասին անընդհատ հիշեցնել Բաքվին ու ամբողջ աշխարհին, խոստովանելով իրենց հանցակցությունը ահաբեկչական պատերազմը։ Ճիշտ այնպես, ինչպես երկու տարի անց Ալիեւը չի դադարում խոսել «հաղթանակի» մասին։ Ներքին ու արտաքին խնդիրնե՞ր կան, այդ թվում հնարավոր է նաեւ Բաքվի ու Անկարայի միջեւ։

Նշենք, որ «հաղթանակը» իրականություն կարող էր դառնալ միայն ՀՀ իշխանության ագենտուրային պարտավորությունների առկայությամբ ու կատարմամբ, այդ թվում՝ Մոսկվայի, Բաքվի ու Անկարայի առջեւ ծառացող խնդիրները, հայկական կողմի հնարավորությունները չեզոքացնելու ուղղությամբ։ Դատելով երկու տարի շարունակվող այս հայտարարություններից, երեւում է պաշտոնական Երեւանի այս պարտավորություններն էլ չեն օգնում, առայժմ։