Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Թուրքիան ամեն ինչ անում է քուրդ ժողովրդին ոչնչացնելու համար։. քրդական համայնքի բողոքի ակցիան ՄԱԿ-ի դիմաց

Հայաստանում քրդական համայնքի նախաձառենությամբ այսօր ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց անցկացվեց բողոքի ակցիա՝ ընդդեմ թուրքական ագրեսիայի և Սիրիայում թուրքական կողմի գործողությունների։

ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովը նշեց, որ քրդական համայնքն իր ձայնն է բարձրացնում ընդդեմ թուրքական իշխանությունների կատարած ոճրագործությունների ու հանցագործությունների` Սիրիայում ապրող և ընդհանրապես քուրդ ժողովրդի նկատմամբ։

«Մենք ականատես եղանք, որ թուրքական իշխանությունները Ստամբուլում պայթուն ստեղծեցին, որի հետևանքով 4-5 զոհ եղավ, դեռ դա չվերջացրած, Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին, որ այդ գործում իրենց ձեռքն ունեն Քրդական բանվորական կուսակցությունը ևՍիրիայի քրդերը:

Դրա համար Էրդողանն ասաց՝ պետք է հարձակվենք Սիրիայի քրդերի վրա, իբր տեռորի դեմ առնելու համար: Էրդողանը հայտարարում է, որ բոլոր քրդերին պետք է ոչնչացնել՝ անկախ նրանից, նրանք գտնվում են Թուրքիայում, Սիրիայում, Իրաքում, թե Իրանում: Իհարկե աշխարհի ամենահզոր տեռորիստները թուրքական իշխանություններն են»,- նշեց Կնյազ Հասանովը։

Նրա խոսքով՝ այս ամենն արվում է քուրդ ժողովրդին ոչնչացնելու համար։

Պատգամավորն ասաց, որ քուրդ ժողովրդի 4 մասերին կոչ են անում՝ միասնական դառնան և թուրքական այս ցեղասպանության դեմն առնեն:

«Մենք կոչ ենք անում նաև միջազգային հանրությանը, ՄԱԿ-ի գրասենյակին, աշխարհի առաջադեմ մարդկությանը, ձեռք մեկնեն ու բռնեն թուրքական իշխանությունների ցեղասպան ձեռքը, որ ոճնագործություն է անում 40-50 միլիոնանոց քուրդ ժողովրդի նկատմամբ»,- ընդգծեց նա։
Կնյազ Հասանովը նշեց նաև, որ Թուրքիան գրավել է Սիրիայի քրդերի խոշոր 4-5 քաղաք։

«Քուրդ ժողովուրդն այսօր գտնվում է վիրավոր վիճակում և դա միջազգային հանրությանը չի հետաքրքրում: Նույնը տեսնում ենք Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի նկատմամբ: Ադրբեջանն ամեն օր հայտարարում է, թե հայկական ԶՈւ-ն գնդակոծում է իրենց դիրքերը, սակայն մի քանի օր հետո Ադրբեջանը հարձակվում է և ՀՀ ինքնիշխան տարածքներն օկուպացնում։ Մենք մեր ձայնն ենք բարձրացնում հայ ժողովրդի համար, մենք որպես ՀՀ քաղաքացիներ, ուզում ենք, որ աշխարհը տեսնի այս հանցագործությունները»,- հայտարարեց պատգամավորը։

Նա նաև նկատեց, որ այսօր տեսնում են, թե գերտերություններն ինչպես են ամեն ինչ անում իրենց շահերի համար։

Քրդական համայնի ներկայացուցիչները ՄԱԿ-ի դիմաց այրեցին Էրդողանի նկարով և Թուրքիայի դրոշով պաստառներ, այնուհետև ներկայացրին ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակին ուղղված իրենց ուղերձը։