Armenia

Թուրքիան երեսպաշտ արարք է որակել Իսրայելի հետ համաձայնության գնալու՝ ԱՄԷ-ի որոշումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը երեսպաշտ է համարում երկկողմ հարաբերությունների նորմալացման շուրջն Իսրայելի հետ համաձայնության գնալու՝ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) որոշումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ, որը տարածվել է օգոստոսի 14-ին:

«Պատմությունիը եւ տարածաշրջանի ժողովուրդների խիղճը չեն մոռանա եւ երբեք չեն ների Արաբական Միացյալ Էմիրությունների այդ երեսպաշտ վարմունքը, որոնք դավաճանեցին պաղեստինյան գործը հանուն իրենց նեղ շահերի եւ փորձում են դա ներկայացնել որպես անձնուրաց քայլ»,- ընդգծված է պաշտոնական հաղորդարգության մեջ:

Արտաքին գործերի նախարարությունում նաեւ նշել են, որ «ԱՄԷ-ի ղեկավարությունն իրավունք չունի Իսրայելի հետ բանակցություններ վարելու Պաղեստինի անունից եւ զիջումների գնալու Պաղեստինի եւ նրա ժողովրդի համար կենսականորեն կարեւոր հարցերի շուրջը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Football news:

Atletico will not compensate Suarez for the amount that Barcelona refused to pay him for the termination of his contract
Mendes suggested that Wolves sign Douglas Costa. Juve can buy Chiesa or El Shaarawy
Barcelona agreed a 5-year contract with Aarons. We have to agree with Norwich
Age is just numbers in documents. Tiago Silva on speed in the Premier League
The Swiss Prosecutor's office has requested a 28-month sentence for the President of PSG in the case of the sale of rights to broadcast the world Cup
In England, too, cancellations due to the virus. Tottenham insisted on testing their Cup opponents, the result is that almost the entire squad is infected
King Of The North. Leipzig bought Turkish League top scorer Serlot for 20+4 million euros