Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Թուրքիայում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է տեղի ունեցել

4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ղահրամանմարաշ նահանգում: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Երկրաշարժը գրանցվել է ժամը 4.39: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Էլբիստան քաղաքից 16 կիլոմետր հարավ-արևմուտք։ Օջախը ընկած էր երկու կիլոմետր խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ղահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ցնցումները զգացվել են երկրի 11 նահանգներում և հարակից նահանգներում, այդ թվում՝ Սիրիայում։ Թուրքիայի իշխանությունները երկրաշարժն անվանել են «դարի աղետ», որի հետևանքով զոհվել է ավելի քան 50 հազար մարդ։