Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Թուրքիայում վաղը նախագահի ընտրության երկրորդ փուլն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում վաղը կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլը: Լրատվամիջոցները գրում են, որ արդյունքները պարզ կլինեն քվեարկությունից արդեն մեկ ժամ անց: Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են ներկայիս նախագահ Ռեջեփ Էրդողանը և ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն:

Երեկոյան երկրում լռության օր կհայտարարվի, իսկ մինչ այդ թեկնածուները շարունակում են նախընտրական քարոզարշավը: Այսօր նրանք ընտրություններից առաջ վերջին անգամ հանդես կգան ընտրողներին ուղղված ելույթներով:

Քըլըչդարօղլուն ավելի վաղ Էրդողանին հրավիրել էր հեռուստաբանավեճի, հայտարարել՝ պատրաստվում է ապացուցել, որ նախագահը գործակցում է ահաբեկիչների հետ: Սակայն Էրդողանը ծաղրել է Քըլըչդարօղլուի խոսքերը. «Ի՞նչ ես խոսելու դու ինձ հետ: Քըլըչդարօղլուն ո՛չ ձեռքբերումներ ունի, ո՛չ տեսլական: Մենք քննարկելու ոչինչ չունենք»:

Թուրքիայի նախագահի ընտրությունների առաջին փուլում, որն անցկացվել է մայիսի 14-ին, Էրդողանը ստացել է ձայների 49,52%-ը, Քըլըչդարօղլուն՝ 44,88%-ը։ Սինան Օղանն էլ, որը ձայների 5,17%-ով դուրս է մնացել ընտրապայքարից, իր կողմնակիցներին հորդորել է քվեարկել Էրդողանի օգտին: