Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Թրամփին առնվազն մեկ քրեական մեղադրանք կառաջադրվի

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին առնվազն մեկ քրեական մեղադրանք կառաջադրվի: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին:

Նշենք, որ ավելի վաղ Նյու Յորքի երդվյալ ատենակալ մեծ ժյուրին քվեարկել է Թրամփին մեղադրանք առաջադրելու օգտին։ Պաշտոնապես մեղադրանքները կհրապարակվեն միայն Թրամփի դատարան ներկայանալու դեպքում, սակայն ենթադրվում է, որ խոսքը պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսի գործի մասին է. նրան, իբր, մեծ գումար է վճարվել նախկին նախագահի հետ ենթադրյալ սիրավեպի մասին լռելու համար:

Գործակալության համաձայն՝ Թրամփի դեմ ազմաթիվ մեղադրանքները վերաբերում են բիզնես փաստաթղթերի կեղծմանը։

Թրամփի ժամանումը դատարան սպասվում է ապրիլի 4-ին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր քաղաքական գործչի փաստաբան Ջո Տակոպինան, իր ներկայության ժամանակ ԱՄՆ նախկին նախագահը մտադիր է հայտարարել իր անմեղության մասին։

Նախկին նախագահը նախկինում հերքել է ինչպես Դենիելսի հետ կապը, այնպես էլ իր կողմից անօրինական գործողությունները։ Թրամփը նաև ասել է, որ հետապնդումները զուտ քաղաքական են և կապված են 2024 թվականին նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության հետ։