Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Տարօրինակ մաթեմատիկա՝ նշելու երկրորդ տարեդարձը ՀՀ-ԵՄ համաձայնագրի, որը ստորագրվել է 2017-ի նոյեմբերին․ Արմեն Աշոտյանի պատասխանը Տոյվո Կլաարին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերում գրել է․ 

Շնորհակալություն ԵՄ-ում դեսպան Աննա Աղաջանյանին CEPA -ի (Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր՝ խմբ․) ծննդյան երկրորդ տարեդարձի տոնակատարությունը հյուրընկալելու համար: Եվրոպական Միությունը հանձնառու է Հայաստանի հետ գործընկերությանը և խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասի կառուցմանը։ Մենք սատարում ենք Հայաստանին։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը թվիթերում Տոյվո Կլաարին պատասխանել է հետևյալ գրառումով․

Տարօրինակ մաթեմատիկա՝ նշելու երկրորդ տարեդարձը CEPA-ի, որը ստորագրվել է 2017-ի նոյեմբերին: CEPA-ի ժամանակավոր իրականացումը սկսվել է 2018-ին: Հայաստանի քաղաքական պատմության կեղծիքները հատկանշական են ներկայիս կառավարության համար, ուստի իմ բարեկամական խորհուրդն է՝ քաջատեղյակ եղեք այս փաստին:

@ToivoKlaar strange maths to celebrate second anniversary of CEPA signed in Nov 2017. Provisional implementation of CEPA started in 2018. Falsifications of the 🇦🇲 political history are an attribute for current 🇦🇲 gov, so my friendly advice is: be well aware of this fact. https://t.co/4TUl17fFZh

— Armen Ashotyan (@Ashotyan) March 24, 2023