ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը գրել էր, որ իրավապահ մարմինները ստուգումներ եւ խուզարկություներ են իրականացնում 44-օրյա պատերազմի մասնակիցների շրջանում, որպեսզի պարզեն, թե պատերազմից հետո ով ինչ զենք է իր հետ բերել Հայաստան: Գրել էինք, որ Գեննադի Առաքելովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, մասնակցելով 2020թ․ սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից սանձազերծված զինված ագրեսիայի դեմ պայքարելու համար մարտական գործողություններին 2020թ․ հոկտեմբերի 13-ին վերադարձել է Սևան քաղաք՝ իր հետ պահելով և փոխադրելով գործարանային արտադրության «ԱԿ» տեսակի ինքնաձիգների, դրանց մոդիֆիկացիաների համար նախատեսված սառը զենք հանդիսացող սվին -դանակը և այն 2020թ․ հոկտեմբերի 15-ին ապօրինի կրել է իր մարմնի վրա, որը հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի աշխատակիցների կողմից կատարված Գեննադի Առաքելովի անձնական խուզարկությամբ։

Արդյունքում անգամ դատարանը այս գործով կայացրել է վճիռ եւ Առաքելովին պատժել տուգանքով 200.000 դրամի չճափով , իսկ ահա սվին դանակը տրվելէ ոստիկանության տնօրինմանը:

Ք.Մ.