ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մարտի 13-ից 20-ը Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում և Սյունիքում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 893 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 19 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ 10 վարորդ։ 4 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 4-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 66-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։

Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նման նյութեր