Երևանի քաղաքապետարանը և քաղաքապետ Հայկ Մարությանը վերջերս հաճախ են հայտնվում սկանդալի կենտրոնում. աղմկոտ պատմությունները հաջորդում են մեկը մյուսին: Մինչ հանրությունը զբաղված էր Մաշտոցի պուրակում ծառերի հատման թեմայով, պարզ դարձավ, որ վաճառքի են հանվել Նորքի այգիները: Բնապահպաններն ահազանգում էին, որ ողջ աշխարհում գլոբալ տաքացման դեմ պայքարում են անտառածածկ տարածքների ավելացմամբ, իսկ ինչ է անում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Փոխանակ մայրաքաղաքում անտառային շերտերը ու կանաչ գոտիներն ավելացնեն, օրը ցերեկով Մաշտոցի պուրակի առողջ ծառեր են հատում:

Բնապահպաններն ահազանգում են, որ Նորքի 2 հեկտար այգիների տարածքի վաճառքի դեպքում երևանցիները ստիպված են լինելու մոռանալ թթվածին շնչելու մասին: ArmLur.am-ը փորձել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից պարզել, թե ինչու են Երևանի Նորքի այգիները հանվել վաճառքի, սակայն պարզվում է՝ Մարությանը չի կարող այդ հարցին պատասխանել: Հավելենք, որ Նորքի այգիների օտարման մրցույթը նախատեսված է օգոստոսի 13-ին։

Մանրամասները՝ տեսանյութում