ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաև հատուկ նշանակության գումարտակի ծառայողներն ամենօրյա ռեժիմով շարունակում են ապօրինի թմրաշրջանառության դեպքեր բացահայտել։ Մարտի 21-ին ու 22-ին արձանագրվել է 20-ից ավելի բացահայտում։ Մասնավորապես, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ինչպես նաև Կենտրոնական, Էրեբունու, Քանաքեռ-Զեյթունի, Մաշտոցի, Նոր նորքի բաժինների, Ավանի և Մարաշի բաժանմունքների, ինչպես նաև Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողների միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են տարբեր քաշերով ու փաթեթներով հաշիշի, մեթամֆետամինի և մարիխուանայի նմանվող զանգվածներ ու նմանատիպ զանգվածներով կաթուցիչներ։

Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը, որպես ՆԳՆ ոստիկանության գործունեության առաջնային ուղղություն, հետևողականորեն շարունակվում է։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նման նյութեր