ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 16-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի ոստիկանները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Իսակովի պողոտայում ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել 26-ամյա մի երիտասարդի։

Աբովյան քաղաքի բնակչի խուզարկությամբ իրավապահները հայտնաբերել են մոխրացված հետքերով կաթուցիչ և 28 փաթեթ՝ լցված ընդհանուր 60 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով:

Նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նման նյութեր