Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միգուցե ինձնից այնքան է վախենում, որ զենքով է գալիս. Անի Խաչատրյանը՝ ՔՊ-ականի մահափորձի մեջ մեղադրվելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 23-ին Երեւանի ավագանու նիստում ուշագրավ բացահայտումներ տեղի ունեցան: Մասնավորապես, այդ օրը պարզ դարձավ, որ Երեւանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Արման Անտոնյանը նույն ավագանու «Լույս» խմբակցության անդաներ Անի Խաչատրյանի եւ Թեհմինա Վարդանյանի դեմ բողոք է ներկայացրել՝ ոչ ավել, ոչ պակաս իր դեմ մահափորձ կազմակերպելու համար:

ArmLur.am-ի հետ զրույցում Անի Խաչատրյանը նկատում է՝ նման հայտարարությունների պատճառը պարզապես ավագանու նախավերջին նիստն է եղել, որտեղ ընդամենը վիճաբանություն է եղել իր եւ Արման Անտոնյանի միջև:

Իսկ ինչ պատմության մասին է խոսքը.  2021 թվականի օգոստոսի 1-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, անհայտ անձինք մահակներով և դանակներով ներխուժել էին Արման Անտոնյանի տուն։ Նրան դաժան ծեծի էին ենթարկել և դանակի 11 հարված հասցրել։ Հանցագործները փախչելիս հարվածներ էին հասցրել նաև Անտոնյանի 87-ամյա հորը։ Եվ փաստորեն նա տվել է նաեւ ավագանու անդամների անունները:

Խաչատրյանը նաեւ իրավապահ մարմիններին, քաղաքապետարանի անվտանգության ուշադրությունը հրավիրել էր, հորդորել դիտե լ Երեւանի ավագանու սեպտեմբերի 13-ի նիստի տեսագրությունը, քանի որ հստակ երեւում է՝ ավագանու նույն անդամը գալիս է նիստերին զենքով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան