Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Տեսանյութում երևացող արկղերում առկա թղթերը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատանքային կրկնօրինակների սևագրերն են․ պարզաբանում ոչնչացվող լուսանկարների ու փաստաթղթերի վերաբերյալ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հարակից տարածքում ոչնչացվում փաստաթղթեր, լուսանկարներ:

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը պարզաբանում է ներկայացրել․

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը (ՀՑԹԻ) տեղեկացնում է, որ այսօր համացանցում տարածված տեսանյութում երևացող արկղերում առկա թղթերը ՀՑԹԻ-ի տարբեր տարիներին կազմակերպած ցուցադրությունների, գիտաժողովների, դասախոսությունների աշխատանքային կրկնօրինակների սևագրերն են:

Առաջիկայում ՀՑԹԻ-ն հանդես կգա տեսանյութի հեղինակին ուղղված հերքման պահանջով, իսկ նյութը տարածողներին հորդորում ենք չճշտված տեղեկատվություն չտարածել:

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ