Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պեմզաշենի ողբերգական գործով հարցաքննվել է ոճրագործների դատապարտված հորաքույրը. ինչ են պարզել իրավապահները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն Պեմզաշենի ողբերգական դեպքով հարցաքննվել է Վրույր Բարսեղյանի հորաքրոջը՝ Ռուզաննա Խաչատրյանին:  Ըստ լուրերի՝ Ռուզաննա Խաչատրյանը դաժան սպանությունից հետո փորձել է մաքրել հետքերը եւ դեռ ավելին՝ նախկինում ազատազրկման է դատապարտված եղել մանկահասակ երեխայի սպանության համար։

Արդյունքում, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նախաքննական մարմինը կնոջ վերաբերյալ դեռևս որևէ տվյալ չունի ստացված, որ վերջինս օժանդակել կամ որևէ կերպ օգնել է հանցագործությունը թաքցնելուն, հետքերը վերացնելուն:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին արտակարգ ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն գյուղի տներից մեկում։ Տան բնակիչները չէին արձագանքել դռան թակոցներին, իրավապահների ներկայությամբ դուռը բացելուց հետո հատակին 3 դի էր հայտնաբերվել՝ տան բնակիչներ Զարինե Մելիքսեթյանը, նրա դուստր Կարինե Մելիքսեթյանը եւ նրա 8-ամյա որդին: Մի քանի օր շարունակ իրավապահները չէին կարողանում բացահայտել, թե ովքեր են ոճրագործները, որոնք դաժան կերպով սպանել էին տան անդամներին, սակայն նոյեմբերի 12-ին ենթադրյալ հանցագործություն կատարածները հայտնաբերվեցին եւ նրանցից մեկը՝ Վրույր Բարսեղյանը, խոստովանել է, իսկ ահա Արկադի Բարսեղյանը չի ընդունում մեղադրանքը:

Քրեական վարույթով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ք.Մ.