ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022 թվականից Ռուսաստանից Հայաստան եկած քաղաքացիների մեծ հոսքը նպաստել է մեր երկրի տնտեսական ակտիվությանը։ Փաստացի՝ առևտրի ու սպասարակման ոլորտներում ռուս քաղաքացիների մեծ ներհոսքի պատճառով նկատելի աճ է գրանցվել։ Տեսակետը տնտեսագետ Կարեն Սարգսյանինն է։ Նա ArmLur.am-ի հետ զրույցում նշում է, որ բացի վերոնշյալ ոլորտներում աճ գրանցվելը, այս տարվա գարնանից շատացել են նաև Հայաստան կատարվող փոխանցումները:

Ըստ տնտեսագետի՝ ներհոսքը սական նաև բացասական ազդեցություն ունի, այն նպաստում է գնաճի տեմպերի էլ ավելի արագ աճին։ Չնայած որ նման պարագայում գնանկում պետք է լիներ, բացատրում է, բայց մեզ մոտ հակառակ իրավիճակն է դրսևորվել՝ դրամը եվրոյի, դոլարի ու ռուբլու նկատմամբ արժևվորվել է։ Սարգսյանն անդրադառնում է նաև հանգամանքին, որ ռուսների աննախադեպ հոսքից Հայաստանում էականորեն բարձրացել է անշարժ գույքի արժեքը, ինչը փաստացի նաև մեր քաղաքացիների գրպանին է կպնում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սևակ Վարդումյան


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նման նյութեր