Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սեյրան Օհանյանին ԱԱԾ-ն կրկին հրավիրել է հարցաքննության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ զրուցել է ԱԱԾ-ում քննվող քրեական գործի մասին:

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին գրել էինք, որ«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն՝ իր նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդման մասով ցուցմունք տալու: Ներկայացվել են Գլխավոր դատախազի կողմից ներկայացված երեք դրվագներով միջնորդությունները եւ, մեր տեղեկություններով, Սեյրան Օհանյանին հայտնել են, որ նա մեղադրվում է վերոնշյալ արարքների կատարման համար, ուստի պետք է ցուցմունք տա: Ի պատասխան՝ Սեյրան Օհանյանն ԱԱԾ քննիչին գրավոր ընդամենը մի քանի բան է հայտնել. առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ որեւէ մեկի հետ որեւէ շահադիտական գործողություններ չի իրականացրել: Նկատենք, որ այսքանից հետո նրան մեղադրանք է առաջադրվել, եւ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Նշենք, որ վաղեմության ժամկետով կարճման ենթարկված գործերով պետությունը ռեսուրսներ է ծախսում (քննություն է անում), որի մասին խոսեց նաեւ դատախազը:

Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին ՀՀ ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի եւ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն տվեց։

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան