Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկները ցույց են տվել պատգամավորի ընտանիքին պատկանող խանութը պայթեցրել է տղամարդ. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

3 ամիս է անցել, սակայն մինչ օրս նախաքննական մարմինը չի կարողանում բացահայտել, թե ով է այն տղամարդը, որը պայթուցիկ էր դրել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հորը՝ Զարեհ Սարգսյանին, Երեւանի Նաիրի Զարյան փողոցում գտնվող խանութ-յուղման կետի տարածքում:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ տարածքի տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է մեկ տաղամարդ մոտենում տարածքի խոնութներին, ձեռքում գտնվող սարքը տեղադրում է խանութներից մեկի մոտ եւ հեռանում: Ավելի ուշ կրկին գալիս է նույն տարածք սարքը վերցնում եւ բերում տեղադրում է Սարգսյանին պատկանող Երեւանի Նաիրի Զարյան փողոցում գտնվող խանութ-յուղման կետի տարածքում: Ի դեպ ադ գործողությունները կատարվում է լուսադեմին՝ ժամը 4-ի սահմաններում, որից հետո հեռանում է եւ սարքը մեկ ժամ հետո՝ 5-ին,  պայթում է: Նախաքննական մարմինը գիտի, որ կատարողը եղել է մեկ անձ, եւ տեսախցիկները ցույց են տալիս, թե նա որտեղից է գալիս ու ուր է գնում, սակայն մինչ օրս նրան չեն հայտնաբերել:

Ի դեպ գրել էինք, որ ԱԺ պատգամավորի հայրը՝ Զարեհ Սարգսյանը, իրավապահներին բացատրություն է տվել Արաբկիրում տեղի ունեցած պայթյունի գործով: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա իրավապահներին հայտնել է, որ չի կարող ասել՝ արդյոք կատարվածն իրենց հետ կապ ունի, թե ոչ: «Թող իրավապահները պարզեն»,- ասել է Զարեհ Սարգսյանը: Նկատենք, որ պայթյունը եղել էր օգոստոսի 31-ին Հայկ Սարգսյանին պատկանող Երեւանի Նաիրի Զարյան փողոցում գտնվող խանութ-յուղման կետի տարածքում: Այդ տարածքից փոքր-ինչ հեռավորության վրա է գտնվում պատգամավորի հայրական տունը, ու համադրելով բոլոր հանգամանքները՝ հարց է առաջանում՝ պայթյունն ուղղակի պատահականություն է եղել, թե ՔՊ-ական պագամավորի դեմ է ուղղված. գուցե մարդիկ կան, որոնք փորձել են ինչ-որ բան հասկացնել պատգամավորին կամ նրա ընտանիքի անդամներից որեւէ մեկին: Բոլոր հանգամանքները, հուսանք, իրավապահները կպարզեն:

Քնար Մանուկյան