ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություների համաձայն` հոկտեմբերի 1-ին 42 տարեկան տղամարդը զանգահարել է իրավապահներին և հայտնել, որ 20 օր առաջ Կենտրոնական բաժնում իր երեխային տեսակցելու վերաբերյալ հաղորդում է ներկայացրել, սակայն որևէ գործողություն չեն իրականացրել, եթե իր խնդիրը չկարգավորվի, ապա գնդակահարելու է Կենտրոնական բաժնի ծառայողներին, որից հետո ինքնասպանություն է գործելու:

Արդյունքում իրավապհները փորձել են հանգստացնել քաղաքացուն՝ վստահեցնելով, որ ամեն բան անում են նրան օգնելու համար: Սակայն հոկտեմբերի 2-ին տղամարդը կրկին զանգահարել է իրավապահներին և հայտնել, որ «Պիոներ պալատի» մոտ երակները կտրելով կատարել է ինքնասպանության փորձ, բուժօգնություն ստանալուց հետո նա հեռացել է:

Քնար Մանուկյան


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նման նյութեր