Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10.9%-ով

ՀՀ  վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2023 թվականի փետրվարի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները։

Սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն, 2023 թվականի հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10.9%-ով։ Միաժամանակ, փետրվար ամսվա ՏԱՑ-ը հունվարի նկատմամբ կազմել է 6.5%, իսկ նախորդ տարվա նույն ամսվա՝  փետրվարի համեմատ՝ 11.3%

Ըստ վիճակագրական կոմիտեի՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը 2023թ-ի հունվար-փետրվարին աճել է 1%-ով, իսկ փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ՝ 0.7%-ով:
Հաշվետու ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են 0.2%-ով,  իսկ շինարարության ոլորտում գրանցվել է 13.2%-ի աճ

Ինչ վերաբերում է առևտրաշրջանառության ծավալներին, ապա 2022 թ-ի հունվար-փետրվարի համեմատ ծավալներն աճել են 18%-ով, իսկ փետրվարի համեմատ՝ 18.2%-ով։

Հունվար-փետրվարին էլ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մատուցված ծառայությունների ծավալն աճել է 23.5%-ով, իսկ 2022 թվականի փետրվարի համեմատ՝ 21.%-ով։

Սպառողական գներն էլ, ըստ վիճակագրության` հունվար-փետրվարին աճել են 8.1%-ով:

Ըստ վիճակագրական կոմիտեի` 2023 թվականի հունվար-փետրվարին Հայաստանը արտաքին աշխարհի հետ իրականացրել է 2 մլրդ 529.7 մլն ԱՄՆ դոլարի առևտուր, ինչը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 77.7%-ով: Հաշվետու ժամանակահատվածում արտաքին առևտրի ընդհանուր ծավալում արտահանումը կազմել է 994.4 մլն դոլար՝ 2022թ-ի համեմատ աճելով 96.4%-ով, իսկ ներմուծումը կազմել է 1 մլրդ 535.3 մլն դոլար՝ աճելով 67.4%-ով: