Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ցավով պետք է ընդունենք՝ ողբերգություն է տեղի ունեցել, որի հանդեպ անտարբեր չի մնացել և ոչ մի գիտակից քաղաքացի. «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրինություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ («Սուրմալու» առևտրի կենտրոն)-ի տնօրինությունն ու ողջ անձնակազմը խորապես ցավակցում են 14.08.2022 թ. «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված մեր հայրենակիցների հարազատներին՝ կիսելով այս ահռելի կորուստն ու անտանելի վիշտը:

Ցավով պետք է ընդունենք, որ իսկապես ողբերգություն է տեղի ունեցել, որի հանդեպ անտարբեր չի մնացել և ոչ մի գիտակից քաղաքացի: Բոլորս էլ դժվարին օրեր ենք ապրում և պարտավոր ենք հաղթահարել այս վիշտը՝ նեցուկ դառնալով մեկս մյուսին, աջակցենք և հնարավոր ամեն բան անենք, որ գոնե մի փոքր սփոփենք անմեղ զոհերի հարազատներին և տուժած հայրենակիցներին:

Բոլոր զոհերին՝ երկնային խաղաղություն, իսկ տուժածներին սրտանց ցանկանում  ենք շուտափույթ ապաքինում:

Խաղաղություն, համբերություն և ուժ բոլորիս:

«Սուրմալու» առևտրի կենտրոն