Armenia

Ցուկերբերգը պլանավորել է Facebook-ի աշխատակիցների կեսից ավելիին տեղափոխել հառավար աշխատանքի

Ցուկերբերգը պլանավորել է Facebook-ի աշխատակիցների կեսից ավելիին տեղափոխել հառավար աշխատանքի

Facebook-ի գլխավոր տնօրեն և հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ առաջիկա հինգ կամ տասը տարիների ընթացքում ընկերության աշխատակիցների մինչև 50%-ը կաշխատի հեռավար կարգով: CNBC-ի փոխանցմամբ, նա այդ մասին հայտարարել է ենթակաների հետ հերթական շաբաթական խորհրդակցության ժամանակ:

Ըստ «Ինտերֆաքս»-ի, նա ասել է, որ 2021 թ.-ի հունվարից աշխատակազմի մի մասին կթույլատրվի հեռավար կարգով աշխատել: Եթե նրանք որոշեն ինչ-որ տեղ տեղափոխվել, պետք է  տեղեկացնեն ընկերությանը, և նրանց աշխատավարձը կվերահաշվարկեն՝ կախված նոր բնակության վայրից: Վերահաշվարկ կպահանջվի հարկման և հաշվապահության համար, բացատրե է Ցուկերբերգը:


Այն կթուլատրվի փորձառու աշխատակիցներին, նրանց, ովքեր վերջերս արդյունավետ են աշխատել, և նրանց, որոնց կթողնեն իրենց անմիջական վերադասները: Համալսարանների նոր շրջանավարտներին այդ հնարավորությունը չի տրվի:

Նա ասել է, որ ստացիոնար աշխատողներին հեռավարի փոխադրումը կարվի «հավասարակշռված»: Այնուամենայնիվ, ընկերությունը վարձելու է ավելի շատ նոր հեռավար աշխատողներ: Այն կընդլայնի տաղանդավոր մարդկանց վարձելու Facebook-ի հնարավորությունները, որոնց անհրաժեշտություն չի լինի տեղափոխել մեծ քաղաքներ, ասել է Ցուկերբերգը: Դա նաև ընկերությանը թույլ կտա դիվերսիֆիկացնել իր աշխատուժը և ստեղծել ազատ աշխատատեղեր այնտեղ, որտեղ մինչ այժմ հնարավոր չէր այն անել:

Համաճարակի պայմաններում այժմ Facebook-ի աշխատակիցների 95%-ը աշխատում է հեռավար կարգով, ասել է ընկերության ղեկավարը: Ընկերության սեփական հետազոտությունը ցույց  է տվել, որ նրանց 50%-ը աշխատում է նույնքան արդյունավետ, որքան գրասենյակային պայմաններում: Աշխատակիցների 40%-ը նշել է, որ իրենք շատ շահագրգռված են մշտական հիմունքներով հեռավար աշխատանքի անցնելու մեջ, իսկ 75%-ն ասել է, որ եթե անցնեն հեռավար աշխատանքի, կարող են տեղափոխվել այլ քաղաք:

Ըստ Bloomberg-ի, մարտի վերջի դրությամբ ընկերության աշխատակազմը գերազանցում է 48 հազարը:


Այն աշխատակիցներին, ովքեր կարող են տնից աշխատել, Facebook-ն արդեն թույլատրել է այդ ռեժիմում մնալ մինչև 2020 թվականի վերջը:

Նույն հնարավորությունն աշխատակիցներին տրամադրել է նաև ամերիկյան Google հոլդինգի  Alphabet Inc ընկերությունը: Միևնույն ժամանակ երկու ընկերություններն էլ կսկսեն բացել իրենց գրասենյակները, բայց կշարունակեն պահպանել ճկուն գրաֆիկ: Twitter-ի գլխավոր տնօրեն Ջեք Դորսին վերջերս հայտարարել է, որ իր աշխատակիցները կարող են ընդմիշտ մնալ հեռավար աշխատանքի մեջ:


 


Football news:

Ronald Koeman: Everyone knows that my dream is to train Barca
Robbie Fowler: Werner is not good enough for Liverpool
🏡Perfect Cavani quarantine: feeds calves and mows grass
Chelsea has a verbal agreement with Werner. The documents are almost ready
Bonucci on the move to Milan: It wasn't useless. I have become a better person
LeBron, Liverpool and Barcelona support the protests in the US. It is (almost) impossible to understand why, but let's try
Handshakes are now banned, but where did they come from and when did they come to football? By the way, they were banned even in the 20s after the Spanish