Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ծառայողական քննություն կսկսվի. ինչպես է ընդդիմադիր պատգամավորի մասնակցությամբ տեսանյութը տարածվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարվածել է ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին: Ավելի վաղ ArmLur.am-ը մանրամասներ էր հայտնել միջադեպից:

Համացանցում երեկվա ծեծկռտուքից տեսանյութ է հայտնվել, որն ի դեպ տարածել են ՔՊ-ական պատգամավորները:

ArmLur.am-ը փորձեց հասկանալ, թե ինչպես է տեսանյութը տարածվել, ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը հորդորեց դիմել ԱԺ լրատվական ծառայություն, իսկ այնտեղից էլ Լաուրա Անտոնյանը մեզ հայտնեց.

«Աշխատակազմի ղեկավարը տեղյակ է, ընթացքի մեջ է, ծառայողական քննություն կսկսվի երկուշաբթի»: