Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ծեծկռտուք Երևանի կենտրոնում

Ոստիկանության Արաբկիրի բաժնում մարտի 25-ին, ժամը 23.46-ին, ստացվել է ահազանգ: Անհայտ քաղաքացին զանգել էր ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Սարմենի փողոցում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող հինգ հոգու միջև ծեծկռտուք է: Տեղյակ են պահվել նաև մայրաքաղաքի կենտրոնում ծառայություն կատարող պարեկային կարգախմբերը:

Ոստիկանությունից հայտնում են՝ մինչ բաժնի օպերատիվ խումբը մեկնում էր դեպքի վայր` ստացվել է նույնաբովանդակ մեկ այլ ահազանգ: Քաղաքացին հայտնում էր, որ նույն տարածքում մի խումբ անձանց մասնակցությամբ ծեծկռտուք է:

Առաջինը դեպքի վայր են հասել Երևանի պարեկները և, խուլիգանություն կատարելու կասկածանքով, Սարմենի փողոցում ձերբակալել են ու ոստիկանության Արաբկիրի բաժին տեղափոխել չորս երիտասարդի, որոնցից երկուսը՝ Երևանի, երկուսը` Նոր Հաճնի բնակիչ: 29-ամյա երևանցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ:


Հանգամանքները պարզվում են: