Armenia

Վագոն-տնակները լավ առիթ են, որպեսզի ժողովուրդը դուրս գա և սպասի վերջնական հարցի պատասխանին․Շ․Բունիաթյան

Ամուլսարում բողոքի ակցիան շարունակվում է։ Ջերմուկցիներից, բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներից բացի, ներկա են նաև մեծ թվով ոստիկաններ։
Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանն անդրադարձավ  հետագա քայլերին։

«Որպես կարճաժամկետ պահանջ տեսնում ենք  վագոն-տնակների հետ տանելը, այսինքն՝ ստատուս քվոյին վերադառնալը, նոր դրանից հետո բանակցություններ և այլն։ Կարծում եմ վագոն-տնակները լավ առիթ են, որպեսզի ժողովուրդը դուրս գա և սպասի վերջնական հարցի պատասխանին»,-ասաց բնակիչը։

Ինչ վերաբերում է  Կառավարության հետ հնարավոր երկխոսությանն,ապա Բունիաթյանն ասաց․«Եթե կառավարությունը բավարարի մեր պահանջները, կարծում եմ  բնակչությունն այստեղ լինելու կարիք չի ունենա։ Քանի որ մեր կառավարությունն է, մեր արած հեղափոխության, կարծում եմ կգնանք երկխոսության և  կանցնենք փուլային լուծումների»։

Հավելենք, որ «Ամուլսարի պահապանները» պահանջում են, որպեսզի «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդական խմբի վագոն-տնակը 30 մետր հեռացվի տեղադրված տարածքից։

Ոստիկանապետը 15 րոպե ժամանակ տվեց՝ ճանապարհն ազատելու համար։
Ի պատասխան մարզի ոստիկանապետի կոչին, ակցիայի մասնակիցներից Շիրակ Բունիաթյանն էլ հայտնեց, որ չեն պատրաստվում տարածքը լքել։ 

Football news:

Showsport - about the transfers of Morata and Suarez (everyone should be happy) and the new Chelsea goalkeeper
Juventus may sign Napoli striker Llorente
Atletico offered Cavani a 1+1 contract after signing Suarez
De Boer on the Netherlands national team: I don't care if I was the 1st, 2nd or 5th candidate. There are always opponents
Jimenez on England: I didn't know where Wolverhampton was before. I only knew about Newcastle and London
Milik's transfer to Roma failed. Everton are Interested in Napoli forward
Neymar commented on Messi's post about Suarez's departure: It's incredible how they do business 🤦 ♂ ️