Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Վահե Ղազարյանը հարգանքի տուրք է մատուցել Արամ Մանուկյանի հիշատակին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մարտի 19-ը Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր, ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի ծննդյան օրն է։ Այդ կապակցությամբ ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Ներքին գործերի նախարարի տեղակալներն ու գերատեսչության ղեկավար կազմը ծաղկեպսակ են դրել և ծաղիկներ խոնարհել Արամ Մանուկյանի կիսանդրուն։

Արամ Մանուկյանը (Սարգիս Հովհաննիսյան) ծնվել է 1879 թվականի մարտի 19-ին, Սյունիքի Դավիթ Բեկ գյուղում։ 1915 թվականի Վանի ինքնապաշտպանության ղեկավարներից էր, ապա՝ Վանի նահանգապետ։ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակումից հետո ղեկավարել է երկիրը, ապա կառավարության կազմում զբաղեցրել ներքին գործերի առաջին նախարարի պաշտոնը։

Մահացել է 1919-ին, Երևանում։

ՀՀ ոստիկանություն