Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Վարչական դատարանը կքննի Սիսիանի ավագանու ընտրություններում առաջադրված «Քաղաքացիական պայմանագրի» ընտրացուցակը ուժը կորցրած ճանաչելու պահանջը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Քիչ անց՝ ժամը 21.30-ին ՀՀ վարչական դատարանը քննության կառնի Սիսիան համայնքում վաղը կայանալիք ընտրություններում առաջադրված «Քաղաքացու որոշում» կուսակցության դիմումը։ ՔՈ-ն պահանջում է«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը ճանաչել ուժը կորցրած։ Վարչական դատարան բողոքարկվել է թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը, ըստ որի՝ մերժվել է կառավարող ուժի ցուցակի գրանցումը ուժը կորցրած համարել։

Ըստ բողոքարկող կողմի, «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրախախտումներ է թույլ տվել, որոնք տեսանյութերով ներկայացվելու են վարչական դատարան։

Վարչական դատարանը որոշումը պետք է հրապարակի մինչեւ ժամը 24.00-ն։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ