Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Վարչական դատարանը մերժեց ՔՈ-ին․ Սիսիանի ավագանու ընտրություններին կմասնակցի երեք կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ՀՀ վարչական դատարանը մերժեց Սիսիանի ավագանու ընտրություններում առաջադրված «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության հայցը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու մասին։ Հիշեցնենք, որ ՔՈ-ն բողոքել էր ընդդեմ ՔՊ-ի, քանի որ քարոզարշավն ընթացել էր խախտումներով։ «Քաղաքացու որոշում»-ը թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը բողոքարկել էր վարչական դատարան։

Հիշեցնենք, որ Սիսիանի ավագանու ընտրություններում առաջադրվել է 3 քաղաքական ուժ՝  «Քաղաքացու որոշում»-ը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը եւ  ՀՀԿ–ն։

Սիսիան համայնքում ընտրողների թիվը 22860 է, համայնքում ձեւավորվել է 41 ընտրատեղամաս։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ