Armenia

Վարչապետն Արարատի մարզում ծանոթացել է գյուղատնտեսական աշխատանքների ու ինտենսիվ այգիներ հիմնելու ծրագրերի ընթացքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի և Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Արարատի մարզ: Կառավարության ղեկավարը եղել է մարզի մի քանի համայնքներում, ծանոթացել գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, զրուցել համայնքների բնակիչների հետ՝ ծանոթանալով նրանց խնդիրներին:

Վարչապետի առաջին կանգառը եղել է Ազատավան համայնքում, որտեղ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է նոր հիմնված ինտենսիվ այգում իրականացված աշխատանքներին: Այգու սեփականատերը նշել է, որ այն հիմնել է՝  օգտվելով կառավարության՝ առանց տոկոսի վարկային ռեսուրսներ տրամադրելու միջոցառումից։

12 հեկտար այգում տնկվել են հատուկ սորտի տանձերի և կեռասի ծառեր, որոնք ներկրվել են Հոլանդիայից և Իտալիայից: Ըստ գյուղատնտեսի, ուսումնասիրել է շուկան և պարզել, որ այդ տեսակի տանձերն ու կեռասներն ունեն լայն սպառում թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկայում։ Նա նշել է, որ ցանկանում է ընդլայնել այգին, սակայն կա հողատարածքի խնդիր, այժմ բանակացություններ է վարում այլ սեփականատերերի հետ: Նշվել է նաև, որ այգու պահպանման համար աշխատում է 12 մարդ, իսկ բերքահավաքի ժամանակ աշխատատեղերի թիվը կհասցվի 50-ի: Այգում տեղադրված կարկտապաշտպան ցանցերի մի մասը ներկրվել է Իտալիայից, իսկ մյուս մասը՝ հայաստանյան արտադրանք է: Գյուղատնտեսը վստահեցրել է, որ հայկական արտադրության ցանցերն իրենց որակով չեն զիջում իտալականին:

Վարչապետը ողջունել է իրականացված աշխատանքն ու այգու ընդլայնման, հետագայում նաև սառնարանային տնտեսություն հիմնելու նախաձեռնությունը՝ հավելելով, որ ներկայումս ամենամեծ խնդիր է համարում խոշոր հողերի բացակայությունը։ Այդ առումով, կառավարության ղեկավարը կարևորել է կոոպերատիվների հիմնման ուղղությամբ աշխատանքների իրականացումը:

Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վերին Դվին համայնք, որտեղ ծանոթացել է հակակարկտային համակարգի աշխատանքին։ Վարչապետին տեղեկատվություն է ներկայացվել հակակարկտային կայանի արդյունավետության մասին։ Պատասխանատուները զեկուցել են, որ Արարատի մարզում կայանները տեղադրված են շղթայաձև՝ յուրաքանչյուր  1 կիլոմետրի վրա: Մարզում ընդհանուր առմամբ առկա է 99 հակակարկտային կայան, որոնցից յուրաքանչյուրի ծածկույթը կազմում է 80 հեկտար։

Վարչապետը եղել է նաև Քաղցրաշենի ծիրանի այգիներից մեկում, որտեղ ծանոթացել է բերքի հետ կապված խնդիրներին, լսել գյուղվարկերի, ոռոգման ջրի  գործընթացի վերաբերյալ գյուղացիների հարցերը, որոնց առնչությամբ պարզաբանումներ են ներկայացրել Սուրեն Պապիկյանը, Տիգրան Խաչատրյանը և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Հանդիպման ընթացքում վարչապետը նկատել և կարևորել է այն փաստը, որ գյուղացիները սկսել են բարձրացնել գյուղատնտեսության վերաբերյալ գիտելիքի պակասի հարցը: «Գյուղատնտեսության մեջ հեղափոխություն է տեղի ունենում։ Սա առաջին անգամ է, որ հանդիպումների ժամանակ գյուղացին ինքը գիտելիքի և իմացության հարց է բարձրացնում։ Նախկինում այդպիսի խոսակցություն չեմ լսել։ Նախկինում, որ գյուղացուն ասում էինք՝ «գիտե՞ս, կարող է այդքան էլ ճիշտ չեք մոտենում հարցին», ասում էին՝ «այ քեզ բան, այդքան տարի ծիրան ենք աճեցնում, դուք եկել եք մեզ ասում եք ճիշտ չեք»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ հիմա մարդիկ սկսել են արձանագրել, որ գիտելիքի խնդիր կա։ Այդ առումով վարչապետը կարևորել է նաև կառավարության կողմից հետևողական աշխատանքի իրականացումն ու գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների ու գիտելիքների մասին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը:

Այնուհետև վարչապետը եղել է Նարեկ համայնքի խաղողի ինտենսիվ այգում: Սեփականատերը նշել է, որ այգին նախատեսում է ընդլայնել և վերջնարդյունքում ստեղծել 50 հա խաղողի այգիներ՝ զուտ հայկական տեղական (աբորիգեն) սորտերից, որոնցից են Մսխալին, Ոսկեհատը (խարջի), Ճիլարը, Մուսկատը, Արենին, Կախեթը, Սապերավին, Հաղթանակը և այլն: Նշված բոլոր սորտերը ձևավորվելու են բարձրաբուն համակարգով: Ծրագիրն իրականացվում է կառավարության՝ անտոկոս վարկային ռեսուրսներ հատկացնելու միջոցառման շրջանակում:

Հողատարածքի առավել թեք լանջերում (մոտ 7 հա) հիմնվել են պտղատու տնկարկներ, որոնք նախատեսվում է հասցնել միչև 20 հա-ի, մասնավորապես ծիրանենու տնկարկում՝ Երևանի, Աղջանաբադ և Սաթենի սորտերը, դեղձենու տնկարկում՝ միջահաս  Նարինջ և Ուսպեխ սորտերը, սալորենուց՝ սև և Վիկտորիա սորտերը՝ չրի և մրգային օղիների արտադրության համար:

Այգու սեփականատերը վարչապետին տեղեկացրել է, որ ծրագրի կարևոր մաս են կազմում նաև 3.5 կմ երկարությամբ բարձրավոլտ լարման գծի կառուցումը  հենասյուներով, կամրջի կառուցումը, գինու և կոնյակի գործարանի, մեքենատրակտորային պարկի և ճանապարհների հիմնումը: Արդեն իսկ սկսվել են կամրջի և գինու-կոնյակի գործարանի կառուցման հողային աշխատանքները: Շուտով կսկսվեն մյուս ենթակառույցների աշխատանքները:

Հիմնվելու է նաև գիտաուսումնական բազա, որտեղ կիրառվելու են հողամշակության, ոռոգման և գինեգործության ամենաառաջավոր տեխնոլոգիաներ: Ծրագիրն իր հեռանկարում նախատեսում է նաև տուրիզմի ինքնատիպ կենտրոն դառնալու հնարավորությունը՝ գինու և կոնյակի, ինչպես նաև պատրաստված չրերի համտեսով:

Ընթացիկ աշխատանքներում ներգրավված են մոտ 20 աշխատողներ, հարակից Քաղցրաշեն, Նարեկ համայնքներից։

Նիկոլ Փաշինյանը ողջունել է ծրագրի իրականացումը և մաղթել հաջողություններ դրա հետագա իրականացման գործում:

Football news:

Tedesco will start training with Spartak on Thursday. He's been quarantined
Ronaldo is stronger now than before the quarantine. It seems that semi-legal training in Madeira helped
Kevin-Prince Boateng: I want to make sure that one day no black player comes out to work. Maybe on George Floyd's birthday
Guardiola called the Milan midfielder Bonasera. The player's compensation is 50 million euros
Maradona extended his contract with Himnasia until the end of 2021
Berbatov about Manchester United in the top 4: Very big chances. Three points to Chelsea is nothing
We will perform the operation on Monday – the game is on the weekend. Burgos quit football for a rock band, became a top coach at Atletico, and now he's leaving