Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Վարդան Բաղդասարյան․ «ՀԲՖ-ն շահագրգռված է, որ հաղթեն առավել արժանավորները» (ֆոտոշարք)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Երեւանի «Դինամո» մարզահամալիրում կայացած եզրափակիչ մենամարտերում ըստ քաշային կարգերի ոսկե մեդալներ նվաճեցին․ 48 կգ՝ Բարեղամ Հարությունյան, 51 կգ՝ Ռուդոլֆ Գարբոյան, 54 կգ՝ Հենրիկ Սահակյան, 57 կգ՝ Արթուր Բազեյան, 60 կգ՝ Արթուր Ղազարյան, 63,5 կգ՝ Արթուր Շախպազյան, 67 կգ՝ Արարատ Հարությունյան, 71 կգ՝ Զավեն Գալստյան, 75 կգ՝ Վախթանգ Հարությունյան, 80 կգ՝ Համբարձում Հակոբյան, 86 կգ՝ Ռաֆայել Հովհաննիսյան, 92 կգ՝ Անուշավան Մխիթարյան, +92 կգ՝ Դավիթ Չալոյան։

Դավիթ Չալոյան

Առաջնության կիսաեզրափակիչ փուլում 67 կգ քաշային կարգի Գուրգեն Մադոյան (Երեւան)-Արարատ Հարությունյան (Շիրակ) մենամարտում մրցավարները հաղթանակը ոչ միանշանակ շնորհել էին առաջինին, ինչին մրցակցի մարզիչները համաձայն չէին։ Նրանք որոշումը բողոքարկել էին։ Ստեղծվել էր հատուկ հանձնաժողով, որը օրվա ավարտին դիտելով այդ մենամարտի տեսագրությունը՝ բավարարել էր մարզիչների բողոքը եւ փոխել մրցավարների որոշումը։ Եվ այսօր Արարատ Հարությունյանը վստահ հաղթանակ տարավ՝ նվաճելով Հայաստանի չեմպիոնի կոչումը։

Aravot.am-ը առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Վարդան Բաղդասարյանին խնդրեց գնահատել մրցավարության ընդհանուր մակարդակը։ «Եթե համեմատություն անցկացնենք նախորդ տարվա Հայաստանի առաջնության հետ, լուրջ առաջընթաց կա։ Իհարկե, բացթողումներ եղան։ Բողոքարկման արդյունքում մենք մի մարտում հաղթողի անունը փոխեցինք։ Բայց դրանով հանդերձ, դրական աճը ակնհայտ է։ Հուսով եմ, որ այս միտումը ամեն տարի կշարունակվի։ Մեզ հիմա հարկավոր են երիտասարդ մրցավարներ ու նրանց հետ տարվող լուրջ աշխատանք»,-ասաց պարոն Բաղդասարյանը։

Վարդան Բաղդասարյան

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված որակական տեղաշարժը, գլխավոր մրցավարը պատասխանեց․»Դա հիմնականում ֆեդերացիայի լուրջ աշխատանքի արդյունքն է։ Մենք Հայաստանի առաջնությունում արդեն ունենք երկրորդ երեք աստղանի մրցավարը։ Առաջիկայում եւս երկու մրցավար կստանան միջազգային որակավորում»։

Վարդան Բաղդասարյանը մեկ անգամ եւս վստահեցրեց, որ ՀԲՖ-ն խստորեն շահագրգռված է, որ մրցավարությունը լինի հնարավորինս անկողմնակալ, որպեսզի հաղթեն առավել արժանավոր բռնցքամարտիկները, ինչից շահում են միայն Հայաստանի հավաքականների արդյունքները եւ միջազգային հեղինակությունը։ Նա հիշեցրեց Հայաստանի առաջնությանը նախորդած ՀԲՖ նիստը, որի ժամանակ ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը մրցավարներին հրահանգեց ռինգում լինել արդար, մարզիչներին եւ բռնցքամարտիկներին վստահեցրեց, որ ինքն անձամբ հետեւողական է լինելու, որպեսզի կողմնապահությունը բացառվի, իսկ սխալմունքը ուղղվի։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ