Armenia

Վարոսյան. Սա ուղիղ ուղղված է դատավոր Ալեքսանդր Ազարյանի դեմ

«Սա ուղղված է հենց Ալեքսանդր Ազարյանի դեմ, ուրիշ դատավորի պարագայում այս կարգապահական  վարույթին ականատես չէինք լինի»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդում  քննվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը։ Կարգապահական վարույթը հարուցվել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա:

Ե. Վարոսյանն ասաց, որ սա Ա.Ազարյանին հետապնդելու առաջին փորձը չէ, տարբեր փորձել են եղել՝ սկսած վարկաբեկելուց, ֆեյքային շարժումներից, իշխանության ներկայացուցիչների կողմից անհարկի գնահատականներից, ընդհուպ  մինչև  վիրավորանքներ։

«Սա ուղիղ ուղղված է Ալեքսանդր Ազարյանի դեմ։ Եթե չլիներ այս ամեն ինչը քաղաքական ենթատեքստով,  այսօր այս քանակի փաստաբաններ չէին լինի նիստերի դահլիճում, նաև բակում», -նշեց փաստաբանը։

Նա ողջունեց, որ այստեղ են նաև դատավորներ։

Football news:

Gasperini on Atalanta's 93 goals in 33 matches: we are Not staging extravaganzas to humiliate the opponent
Luis Suarez: We lost the title ourselves. For the sake of prestige, Barca must concentrate on fighting for the Champions League
Real Madrid is ready to sell Ceballos for 25 million euros
Manchester United is ready to pay 120 million euros for Sancho if they get into the Champions League
Saul: if Real Madrid win La Liga, it will only be because they deserve it. VAR puts a penalty in their favor, as they put pressure on the opponent
Tiago put his house in Munich up for sale. Liverpool was Interested in him
Glushakov before the game with Spartak: I have no problems with the fans