Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Վատիկանում կայացել է միջազգային սպորտային գագաթնաժողով

Վատիկանում տեղի է ունեցել միջազգային սպորտային գագաթնաժողով: Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի և սպորտի ու միջկառավարական խոշոր կազմակերպությունների այլ ղեկավարների հետ ստորագրել է նոր հռչակագիր՝ սպորտը մասսաներին հասանելի դարձնելու համար:

ՀԱՕԿ կայքից տեղեկանում ենք, որ հռչակագիրը պետք է նպաստի ընդգրկուն  հասարակություն ստեղծելուն: Փաստաթուղթը ներկայացնում է նոր պարտավորություն՝ խթանելու սպորտի սոցիալական և ներառական գործին:

Թոմաս Բախն իր ելույթում նշել  է, որ համաժողովն ու հռչակագրի ընդունումը նպատակ ունի աշխարհն ավելի լավը դարձնել:

Միջազգային սպորտային գագաթնաժողովը համախմբել էր մարզաշխարհի  ավելի քան 200  ներկայացուցչի: 

Համագումարին մասնակցել են տարբեր դավանանքների և  կրոնների, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների ու կրթական հաստատությունների ներկայացուցիչներ: