Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Վատիկանում տեղի է ունեցել միջազգային սպորտային գագաթնաժողով

ՀԱՕԿ-ը տեղեկացնում է, որ Վատիկանում տեղի է  ունեցել միջազգային սպորտային գագաթնաժողով:

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի և սպորտի ու միջկառավարական խոշոր կազմակերպությունների այլ ղեկավարների հետ ստորագրել է նոր հռչակագիր՝ սպորտը մասսաներին հասանելի դարձնելու համար:

Հռչակագիրը պետք է նպաստի ընդգրկուն  հասարակություն ստեղծելուն: Փաստաթուղթը ներկայացնում է նոր պարտավորություն՝ խթանելու սպորտի սոցիալական և ներառական գործին:

Թոմաս Բախն իր ելույթում նշել է, որ համաժողովն ու  հռչակագրի ընդունումը նպատակ ունի աշխարհն ավելի լավը դարձնել:

Նա շնորհակալ է սրբազան հորը՝ հրաշալի նախաձեռնության համար, որը ցույց է տալիս, որ հավատքն ու սպորտը կարող են լրացնել միմյանց, քանզի դրանք կիսում են նույն արժեքները և օգնում են  միասին ապրել խաղաղ:

ՄԱԿ-ի մեր գործընկերները բազմիցս ասել են, որ փախստականներին երբ  հարցնում են, թե սնունդից և կացարանից հետո ամենաշատը ինչի կարիք ունեն, պատասխանել են՝ սպորտը: 

Եզրափակելով իր խոսքը, նախագահ Բախը կոչ է արել  աշխատել սպորտի միավորող ուժը գիտակցելու նշանաբանով:

Միջազգային սպորտային գագաթնաժողովը համախմբել էր մարզաշխարհի ավելի քան 200  ներկայացուցչի: 

Համագումարին մասնակցել են տարբեր դավանանքների և կրոնների, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների ու կրթական հաստատությունների ներկայացուցիչներ: