Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Վերաքննիչ դատարանն արձանագրել ՝ Սեդա Սաֆարյանը չի հանդիսացել բողոքարկման իրավունք ունեցող անձ

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. 

«Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բողոքում առկա թերությունը շտկելուց և դեկտեմբերի 28-ին վերաքննիչ քրեական դատարան կրկին ներկայացնելու ժամանակ Սեդա Սերյոժայի Սաֆարյանը հանդիսացել է ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր, իրավասու չլինելով հանդես գալ որպես ներկայացուցիչ և կատարել համապատասխան գործողություններ, մասնավորապես՝ իր նախկին վստահորդների օգտին բողոքարկել առաջին ատյանի դատական ակտը:

Վերոգրյալի հիմա վրա վերաքննիչ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն դիմողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը չի հանդիսանում բողոքարկման իրավունք ունեցող անձ, ուստի՝ դիմողներ Նարինե Նալբանդյանի, Բագրատ Նալբանդյանի և Արևիկ Նալբանդյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի ներկայացրած հատուկ վերանայման բողոքն անհրաժեշտ է թողնել առանց քննության վերոգրյալ հիմքով: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածով վերաքննիչ դատարանը
որոշեց՝
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի հոկտեմբերի 21-ի որոշման դեմ Նարինե Նալբանդյանի, Բագրատ Նալբանդյանի, Արևիկ Նալբանդյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի ներկայացրած հատուկ վերանայման բողոքը թողնել առանց քննության:

Հ․Գ․ Այս որոշման պատճեններն ուղարկվել են վարույթի բոլոր մասնակիցներին»:

Legist ընկերության փաստաբաններ Արսեն Բաբայանն ու Սոս Հակոբյանը փաստեր էին հրապարակել, որ  Սեդա Սաֆարյանը ՍԴ դատավոր լինելուն զուգահեռ շարունակել է փաստաբանական գործունեությունը։ «Հայաստան» խմբակցությունն առաջարկել էր  Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել ՍԴ, քանի որ 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ընտրվելով ՍԴ դատավոր և լինելով անհատ ձենարկատեր, պահպանել է իր այդ կարգավիճակը մինչև 2023 թվականի հունվարի 27-ը: