Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Վիտամին C-ն լրացնելու համար բժիշկը խորհուրդ է տալիս օգտագործել բուլղարական պղպեղ

Վիտամին C-ի ամենամեծ քանակությունը, հակառակ տարածված կարծիքի, պարունակում են ոչ թե ցիտրուսային մրգերը, այլ սեզոնային հատապտուղները, ինչպես նաև բուլղարական պղպեղը, մաղադանոսը և բրոկոլին: Այս մասին «Գազետա.ռու»-ին հայտնել է էնդոկրինոլոգ, սննդաբան Պոլինա Ժարկովան։

«Ամենից շատ վիտամին C-ն պարունակում են չոր մասուրն ու սեզոնային հատապտուղները՝ չիչխանը, կեռասը, հաղարջը, մոշը, ելակը: Վիտամին C-ով հարուստ են նաև մաղադանոսը, սամիթը, բրոկկոլին։ 100 գրամ ցիտրուսային մրգում կա մոտ 50 մգ վիտամին, մինչդեռ բուլղարական պղպեղի մեջ դրա պարունակությունը կազմում է 200 մգ 100 գրամում»,- ասել է էնդոկրինոլոգը։

Մեկ այլ սննդաբան Նատալիա Գրիդինան իր հերթին նշել է, որ վիտամին C-ն օրգանիզմի համար չափազանց օգտակար և կարևոր միկրոտարր է, ուստի պետք է հատուկ ուշադրություն դարձնել այդ վիտամինը պարունակող մթերքներին:

Նրա խոսքով՝ վիտամին C-ն չափազանց կարևոր է մաշկի առողջության համար։ Այն անհրաժեշտ է կոլագենի սինթեզի համար։ Կոլագենը մեր օրգանիզմի հիմնական սպիտակուցներից է, մեր հյուսվածքների, ինչպես նաև հոդերի, ջլերի, ատամների, արյունատար անոթների, աչքերի ու սրտի հիմնական բաղադրիչը:

Բժիշկը հավելել է, որ թարմ մրգերը, կաղամբը, ուրցն ու սպանախը ևս վիտամին C-ի անփոխարինելի աղբյուր են։