Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Վլադիմիր Գասպարյան. Բացարձակապես չեմ ընդունում ներկայացված մեղադրանքը

«Բացարձակապես չեմ ընդունում ներկայացված մեղադրանքը»,-ի պատասխան նախագահող դատավոր Վարդգես Սարգսյան հարցի՝ Հակակոռուպցիոն դատարանում  հայտարարեց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։

Նա նշեց՝ վիրավորված է։

«Մի կերպար կա, որը նստած է ԱՄՆ-ում, վարկաբեկում է բոլորին այս երկրում։ Դա Վարդան Ղուկասյան երևույթն է, որը նախկինում եղել է մեր աշխատողը, որին  վռնդել եմ արվամոլության համար իր աշխատասենյակում։ Նրա արած հայտարարությունների քողի վրա հարուցվել է այս քրեական գործը»,-նշեց Գասպարյանը։

Նա ասաց՝ չի մեղադրում գործ հարուցողներին, քանի որ նման հայտարարություններ անող անձը սպառնում է, եթե դա չանեն ապա, կմտնի նրանց ընտանիքներ։

«Սա դրա արդյունքն է։ Չեմ ընդունում մեղադրանքը»,-ասաց նա։

Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել էր, որ քննվող բազմադրվագ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Վլադիմիր Գասպարյանը, 2000-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով պետական ծառայության տարբեր պաշտոններ, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, կատարել պաշտոնեական կեղծիք, առանձնապես խոշոր չափերով վատնում, ինչպես նաև զբաղվել կոռուպցիոն բնույթի այլ հանցավոր գործունեությամբ:

Ըստկոմիտեի, արդյունքում Վ. Գասպարյանը հանցավոր ճանապարհով ձեռք է բերել իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, մասնավորապես` թանկարժեք տներ և տրանսպորտային միջոցներ, որոնց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով տարբեր եղանակներով, այդ թվում` իր հետ փոխկապակցված անձանց անվամբ գրանցելու միջոցով օրինականացրել է դրանք։  Այդ կերպ Վ. Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 2.116.040.804 ՀՀ դրամի գույք: