Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Վլադիմիր Պուտինի կալանավորման օրդերը ցմահ է

Հաագայի միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խանը հայտարարել է, որ Հաագայի դատարանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կալանավորման օրդերը ցմահ է։

«Մարդիկ, որտեղ էլ որ լինեն, պետք է հասկանան, որ կա օրենք, և որ իշխանության հետ գալիս է պատասխանատվությունը: Ռազմական հանցագործությունների համար վաղեմության ժամկետ չկա»,- ասել է նա BBC Radio 4-ին:

Ըստ Խանի՝ ձերբակալության օրդերը կարող է հետ կանչվել միայն այն դեպքում, եթե Պուտինին դատարանի առաջ կանգնեցնեն, իսկ դատավորները փակեն գործը։

Մարտի 17-ին ՄՔԴ ձերբակալության օրդեր է տվել Պուտինին և Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային: Նրանք մեղադրվում են Ուկրաինայի օկուպացված տարածքներից երեխաներին արտաքսելու մեջ։